Միացյալ Նահանգները բանակցություններ չի վարում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ․ ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգները բանակցություններ չի վարում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր, ասել է Հնդկաստանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ներկայումս Ուկրաինայի հետ ակտիվ կամ պլանավորված բանակցություններ չկան», – նշել է Ռուբիոն։

Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում մասնակցել անվերջ, անարդյունք հանդիպումների և ակնկալում է միայն այնպիսի բանակցություններ, որոնք կարող են գործնական արդյունքներ տալ։

Ռուբիոյի խոսքով՝ ամերիկյան կողմը միացել է գործընթացին, քանի որ և՛ Մոսկվան, և՛ Կիեւը պատրաստ են եղել բանակցել նրանց հետ։ Նա նաև նշել է, որ չնայած բանակցությունները անհաջող են եղել, Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ այս դերին, եթե իրավիճակը փոխվի։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հակամարտությունը չի ավարտվի կողմերից մեկի ավանդական ռազմական հաղթանակով, այլ կպահանջի բանակցային կարգավորում։

Leave a comment