«Միլանը» հեռացրել է գլխավոր մարզիչին ու ղեկավար կազմին

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պաշտոնանկ է արվել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Զբաղեցրած պաշտոնից հեռացվել են նաև ակումբի գլխավոր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին, մարզական տնօրեն Իգլի Տարեն և տեխնիկական տնօրեն Ջեֆրի Մոնկադան։

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Միլանը» 1։2 հաշվով տնային պարտություն էր կրել «Կալյարիից» ու նահանջել 5-րդ տեղ՝ չկարողանալով նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

58-ամյա Մասիմիլիանո Ալեգրին 2025 թվականի մայիսին էր վերադարձել «Միլան»։ Նա միլանյան ակումբի գլխավորել է նաև 2010-2014 թթ․՝ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։

Leave a comment