«Ալյանսը» դուրս եկավ ընտրապայքարից․ 13 համարի քվեաթերթիկ չի լինի

https://arm.sputniknews.ru/20260526/aljansy-durs-ekav-yntrapajqaric-13-hamari-qveatertik-chi-lini-102605508.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102128277_176:0:1600:1068_1920x0_80_0_0_77e5c21f4ac7a78e559dc01bf72d38f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), տիգրան ուրիխանյան

«ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), տիգրան ուրիխանյան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալյանս» կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ «Ալյանս» կուսակցությունը դուրս եկավ ընտրապայքարից։ Այդ մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի»,- հայտնում են հանձնաժողովից։

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի գրանցումը, քանի որ նրա դեպքում խախտվել էր վերջին 4 տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու դրույթը։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment