Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը

Բաքվում մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության, գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը։

«Դատավճիռների» համաձայն՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ 20, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a comment