https://arm.sputniknews.ru/20260526/es-lrtes-chem-ajl-ahabekich-aregnaz-manukjany-tevanjani-gvortsvov-ancnelu-lureri-masin-102604707.html
Ես լրտես չեմ, այլ ահաբեկիչ․ Արեգնազ Մանուկյանը՝ Թևանյանի գործով անցնելու լուրերի մասին
Ես լրտես չեմ, այլ ահաբեկիչ․ Արեգնազ Մանուկյանը՝ Թևանյանի գործով անցնելու լուրերի մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որ ինքը լրտես ու դավաճան չէ, այլ «ահաբեկիչ»։… 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T11:05+0400
2026-05-26T11:05+0400
2026-05-26T11:06+0400
անդրանիկ թևանյան
արեգնազ մանուկյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65626623_0:34:1600:934_1920x0_80_0_0_a20c0c2d39b8e6a6563200c00fc30836.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որ ինքը լրտես ու դավաճան չէ, այլ «ահաբեկիչ»։ Այս մասին Մանուկյանը հայտնել է՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի գործով անցնելու լուրերին։Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արեգնազ Մանուկյանը։ Ըստ տեղեկությունների՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ։Պատգամավորի թեկնածուն քաղաքացիներին նաև կոչ է արել հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին ու քվեի ուժով վռնդել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող այս իշխանություններին՝ ձևավորելով նոր, ազգային իշխանություն։Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվեց։Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Հիշեցնենք, որ 2023-ից Թևանյանն ԱԺ պատգամավոր չէր։Թերթի տեղեկություններով՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65626623_0:0:1421:1065_1920x0_80_0_0_b0ba86d45e618b1d8060d84bbb277878.jpg.webp
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե
«Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, որովհետև ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ։ Տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ահաբեկում եմ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական կատարածուների և մի կին ատամնատեխնիկի անդորրը։ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկության ժամանակ խունացած թղթի վրա հայտնաբերված Մանուկյանների գերդաստանի տոհմածառն էլ ահաբեկչության պլանն էր, այնտեղ նշված իմ նախնիներն էլ հավակնում են ապագա վարչապետերի, նախարարների, պատգամավորների, բայց ոչ կին ատամնատեխնիկի պաշտոններին»,- գրել է Մանուկյանը։
Պատգամավորի թեկնածուն քաղաքացիներին նաև կոչ է արել հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին ու քվեի ուժով վռնդել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող այս իշխանություններին՝ ձևավորելով նոր, ազգային իշխանություն։
Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Հիշեցնենք, որ 2023-ից Թևանյանն ԱԺ պատգամավոր չէր։
Թերթի տեղեկություններով՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը։