Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, անդրադառնալով մամուլի հետևյալ գրառմանը․
Լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թեւանյանի գործով, ըստ իրավապահ մեր աղբյուրի, եւս մեկ պատգամավորության թեկնածու, նախկին պատգամավոր է անցնում, որի ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկել։
Խոսքը «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի մասին է։
Ըստ Քննչական կոմիտեի, Թեւանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Թեւանյանը 2023-ից ԱԺ պատգամավոր չէ։
Ըստ տեղեկությունների՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, որի հետ կապված՝ իշխանական շրջանակներն արդեն քանի օր ակնարկներ են անում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/38adfef13b1ccbd535fea02e29f70389
© 2008 — 2026 «Հրապարակ օրաթերթ»