Պուտինը ստորագրել է արտերկրում ՌԴ քաղաքացիներին «պաշտպանելու» համար բանակի ներգրավման մասին օրենքը

Քաղաքականություն

26.05.2026 | 10:27

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախագահին լիազորում է զինված ուժերն օգտագործել արտերկրում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար, գրում է Meduza-ն։

Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովն օրենքի անհրաժեշտությունը կապել է Լեհաստանում ձերբակալված հնագետ Ալեքսանդր Բուտյագինի գործի հետ (նա ազատ է արձակվել ապրիլի վերջին)։

«Կոմերսանտի» կողմից հարցված փաստաբանները ենթադրություն են հայտնել, որ խոսքը կարող է լինել պատժամիջոցների ցուցակներում ներառված «ստվերային նավատորմի» նավերի ուղեկցման կամ պաշտպանության «օրենսդրական կարգավորման» մասին (Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը հիմա ուղեկցում են դրանց):

The Bell-ը ռուսական փաստաթուղթը համեմատել է «Ամերիկյան զինծառայողների պաշտպանության մասին» օրենքի հետ, որը կոչված է ամերիկացի զինծառայողներին և պաշտոնյաներին Միջազգային քրեական դատարանի գործողություններից պաշտպանելուն։ Այս դատարանն ավելի վաղ Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment