Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու․ Պետդեպ

Քաղաքականություն

26.05.2026 | 10:14

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Երևանում հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ  Միրզոյանի հետ, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ տեղական ժամանակով 16:00-ին Ռուբիոն Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,- հաղորդել էր ՀՀ ԱԳՆ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment