https://arm.sputniknews.ru/20260526/erevanum-pargevatrel-en-rusac-lezvi-hanrapetakan-olimpiadaji-haghtvoghnerin-102603029.html
Երևանում պարգևատրել են ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
Երևանում պարգևատրել են ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
Sputnik Արմենիա
Օլիմպիադան տեղի է ունեցել ապրիլի 27-28-ը և միավորել ուսանողների Հայաստանի տարբեր մարզերից։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T10:14+0400
2026-05-26T10:14+0400
2026-05-26T10:14+0400
ռուսերեն
ռուսաց լեզու
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
վադիմ ֆեֆիլով
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102598911_0:330:853:810_1920x0_80_0_0_0286b13cb91ee987a46e2263af210db6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին Հայաստանի մայրաքաղաքում, հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։Նշվում է, որ օլիմպիադան անցկացվել է ապրիլի 27-28-ը և միավորել ուսանողների Հայաստանի տարբեր մարզերից։Արարողությունը տեղի է ունեցել Բանասերի օրը։ Համալսարանում հավաքվել էին ուսանողներ ՀՀ Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերից, ինչպես նաև Երևանից։ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է ռուսաց լեզվի մեծ պահանջարկը ԱՊՀ-ում և աշխարհում։ «Հայ երիտասարդների համար ռուսաց լեզվի իմացությունը զգալի մրցակցային առավելություն է։ Հայաստանում գնահատում և սիրում են ռուսաց լեզուն, ակտիվ կիրառում այն որպես միջէթնիկ և միջազգային հաղորդակցության գործիք», – հայտարարել է Կոպիրկինը։Ողջույնի խոսքով հանդես է եկել համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ՝ ընդգծելով յուրաքանչյուր ուսանողի մասնակցության առանձնահատուկ արժեքը։ «Օլիմպիադային մասնակցելու փաստն ինքնին արժանի է հարգանքի և արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի», – հայտարարել է նա։Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է օլիմպիադայի մասշտաբն ու նշանակալիությունը։ Նա հայտնել է, որ օլիմպիադան միավորել է 73 ուսանողի Հայաստանի 12 բուհերից` ինչպես մասնագիտական բանասիրական ուղղվածության, այնպես էլ ոչ մասնագիտական ֆակուլտետներից։«Մեզ համար սրանք պարզապես թվեր չեն։ Սա ակադեմիական միջավայրում ռուսաց լեզվի պահանջարկի և մեր ընդհանուր մշակութային ժառանգության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության կարևոր ցուցանիշ է», – ասել է Ֆեֆիլովը։Արարողության ժամանակ Ֆեֆիլովը օլիմպիադայի կազմակերպման և անցկացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար համալսարանի ռեկտորին շնորհակալագիր է հանձնել Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ, հայտնի է որպես Երևանում Ռուսական տուն) անունից։Օլիմպիադան կազմակերպել էին ԳՄՌԿ-ն, Հայաստանում ռուսական և խորհրդային բուհերի շրջանավարտների ասոցիացիան և Բրյուսովի անվան պետական համալսարանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102598911_0:334:853:974_1920x0_80_0_0_ec74c08d2f2e92f215444b7de42b1933.jpg.webp
ռուսերեն, ռուսաց լեզու, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, վադիմ ֆեֆիլով, սերգեյ կոպիրկին
ռուսերեն, ռուսաց լեզու, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, վադիմ ֆեֆիլով, սերգեյ կոպիրկին
Օլիմպիադան տեղի է ունեցել ապրիլի 27-28-ը և միավորել ուսանողների Հայաստանի տարբեր մարզերից։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին Հայաստանի մայրաքաղաքում, հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Վալերի Բրյուսովի խմբագրությամբ «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հանրահայտ անթոլոգիայի հրատարակման 110-ամյակին նվիրված ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադայի համար հաղթողների, մրցանակակիրների և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օլիմպիադան անցկացվել է ապրիլի 27-28-ը և միավորել ուսանողների Հայաստանի տարբեր մարզերից։
Արարողությունը տեղի է ունեցել Բանասերի օրը։ Համալսարանում հավաքվել էին ուսանողներ ՀՀ Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերից, ինչպես նաև Երևանից։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է ռուսաց լեզվի մեծ պահանջարկը ԱՊՀ-ում և աշխարհում։ «Հայ երիտասարդների համար ռուսաց լեզվի իմացությունը զգալի մրցակցային առավելություն է։ Հայաստանում գնահատում և սիրում են ռուսաց լեզուն, ակտիվ կիրառում այն որպես միջէթնիկ և միջազգային հաղորդակցության գործիք», – հայտարարել է Կոպիրկինը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ՝ ընդգծելով յուրաքանչյուր ուսանողի մասնակցության առանձնահատուկ արժեքը։ «Օլիմպիադային մասնակցելու փաստն ինքնին արժանի է հարգանքի և արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի», – հայտարարել է նա։
Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է օլիմպիադայի մասշտաբն ու նշանակալիությունը։ Նա հայտնել է, որ օլիմպիադան միավորել է 73 ուսանողի Հայաստանի 12 բուհերից` ինչպես մասնագիտական բանասիրական ուղղվածության, այնպես էլ ոչ մասնագիտական ֆակուլտետներից։
«Մեզ համար սրանք պարզապես թվեր չեն։ Սա ակադեմիական միջավայրում ռուսաց լեզվի պահանջարկի և մեր ընդհանուր մշակութային ժառանգության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության կարևոր ցուցանիշ է», – ասել է Ֆեֆիլովը։
Արարողության ժամանակ Ֆեֆիլովը օլիմպիադայի կազմակերպման և անցկացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար համալսարանի ռեկտորին շնորհակալագիր է հանձնել Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ, հայտնի է որպես Երևանում Ռուսական տուն) անունից։
Օլիմպիադան կազմակերպել էին ԳՄՌԿ-ն, Հայաստանում ռուսական և խորհրդային բուհերի շրջանավարտների ասոցիացիան և Բրյուսովի անվան պետական համալսարանը։