Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Էբրահիմ Զուլֆաղարին հայտարարել է, որ միջազգային շուկաները պետք է պատրաստ լինեն նավթի գնի աճին՝ մինչև 200 դոլար մեկ բարելի դիմաց։
Նրա խոսքով՝ քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է իր «ռազմական արկածախնդրությունները» Մերձավոր Արևելքում և Իրանի սահմանների մոտ, որևէ համաձայնության մասին խոսք լինել չի կարող։
Զոլֆաղարին ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածության սրումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։