Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը․ «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20260526/andranik-tevanjani-gvortsvov-ancnum-e-naev-nakhkin-patgamavvor-aregnaz-manukjany-hraparak-102602339.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992417_96:0:1519:1067_1920x0_80_0_0_9d238859968c8c9cb58d6803a899b9d6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հհ քննչական կոմիտե

անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

Թերթի տեղեկություններով՝ ներկայում իրավապահները քայլեր են ձեռնարկում նախկին պատգամավորին ներգրավելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արեգնազ Մանուկյանը։ Այս մասին գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով իրավապահ համակարգում իրենց աղբյուրին։

Ըստ տեղեկությունների՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ։

Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվեց։

Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Հիշեցնենք, որ 2023-ից Թևանյանն ԱԺ պատգամավոր չէր։
Թերթի տեղեկություններով՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին՝ քննության առարկա է նաև այն հանգամանքը, թե ինչպես են ձեռք բերվել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները։

Leave a comment