Amio Bank-ը շարունակաբար զարգացնում է AMIO Mobile հավելվածը՝ դարձնելով օգտատերերի փորձառությունն ավելի հարմարավետ։ Հավելվածը հնարավորություն է տալիս իրականացնել բանկային գործարքները ցանկացած վայրից:
Նույնիսկ բանկի հաճախորդ դառնալու համար մասնաճյուղ այցելելու կարիք չկա․ հավելվածում ներդրված է արագ եւ պարզ գրանցման գործընթաց, որի շնորհիվ կարելի է միանգամից անցնել նույնականացում եւ դառնալ բանկի հաճախորդ։
2025 թվականի հուլիսի 1-ից Amio Bank-ի նոր հաճախորդները ամեն ամիս ստանում են 5% քեշբեք իրենց քարտերով ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաեւ անկանխիկ գնումների համար։
AMIO Mobile-ում առկա են բազմաթիվ հնարավորություններ։ Ահա այն գործարքները, որոնք ամենաշատը կարող են պետք գալ առօրյայում․
• Օնլայն վարկ, որի պատասխանը կստանաք ընդամենը մի քանի րոպեում, իսկ գումարը միանգամից կփոխանցվի ձեր հաշվին
• Ավանդներ եւ պարտատոմսեր՝ շահավետ պայմաններով
• Արագ դրամական փոխանցումների ստացման հնարավորություն՝ միանգամից ձեր հաշվին (UBPay, MoneyGram, IntelExpress, RiaMoney)
• Փոխանցումներ ArcaPay-ով
• Արժույթի փոխանակում անմիջապես հավելվածում
• Բազմաթիվ վճարումներ
• Ամիօի եւ նույնիսկ այլ բանկերում ունեցած վարկերի մարում
• Եկամուտների հայտարարագրի տեղեկանքի ներբեռնում հավելվածից
Ներբեռնեք AMIO Mobile-ը այստեղից եւ կառավարեք ձեր ֆինանսները ամեն օր՝ արագ, պարզ եւ հարմար։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: