Հայաստանում փոքրիկ Արցախ ենք ստեղծելու․ Սամվել Կարապետյանը հանդիպել է արցախցիների հետ

Բաժանորդագրվել

Կարապետյանը հավելեց, որ մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետներում հասնելու Ադրբեջանից գերիների վերադարձին:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հայաստանում ստեղծվելու է փոքրիկ Արցախ, որտեղ արցախցիները հնարավորություն կունենան պահպանելու իրենց մշակույթը։ Այսօր արցախցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա ընդգծեց՝ առաջնահերթ ստեղծվելու են պայմաններ, որ արցախցիները Հայաստանում արժանապատիվ ապրեն, զուգահեռաբար դիվանագիտական ճանապարհով հասնելու են արցախցիների անվտանգ վերադարձին։

Կարապետյանը հավելեց, որ մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետներում հասնելու Ադրբեջանից գերիների վերադարձին:

«Այնտեղ իմ ընկերներն են, ու ես իրավունք չունեմ այդ հարցը չդարձնել մեր կառավարության գլխավոր հարցը»,- ասաց նա։

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱԺ նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Leave a comment