ՀՀ քաղաքացիները շատ վարկեր են վերցնում. ԿԲ–ն զգուշացրել է բանկերին

https://arm.sputniknews.ru/20260525/hh-qaghaqacinery-shat-varker-en-vercnum-kbn-zgushacrel-e-bankerin-102594888.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926556_86:0:1513:1070_1920x0_80_0_0_973b85cd3a35ef5a60d1452bcfa8cdf7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կենտրոնական բանկ (կբ), վարկ

հայաստան, կենտրոնական բանկ (կբ), վարկ

Բաժանորդագրվել

ԿԲ-ն բանկերին խորհուրդ է տալիս վարկառուների եկամուտները գնահատելիս լինել առավել ուշադիր՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում առկա տնտեսական ռիսկերը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանում սպառողական վարկերի ավելացումը գերազանցում է բնակչության եկամուտների աճը, ինչը բանկային համակարգում կարող է հանգեցնել ռիսկերի: Այս մասին ասվում է ֆինանսական կայունության մասին տարեկան հաշվետվության մեջ, որն այսօր հրապարակել է ՀՀ կենտրոնական բանկը։

ԿԲ-ն բանկերին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել վարկառուների եկամուտները գնահատելիս՝ ոչ միայն տվյալ պահին, այլև հեռանկարում՝ հաշվի առնելով համաշխարհային բարձր անորոշություններից բխող ռիսկերի գործոնը։

ՀՀ փոխարժեքի շուկայում արձանագրված անկումն ամրապնդել է հայկական դրամի դիրքերը. Գալստյան

ԿԲ-ի անցկացված սթրես-թեստերի համաձայն` իրադարձությունների զարգացման ամենաբացասական կանխատեսումների դեպքում (Մերձավոր Արեւելքում հակամարտության ձգձգում, էներգակիրների գների բարձրացում, լոգիստիկայի բարդացում և այլն) հաճախորդների չվճարման հետևանքով բանկային համակարգին հասցված վնասը կարող է կազմել շուրջ 185 մլրդ դրամ (մոտ 500 մլն դոլար): Այնուամենայնիվ, ԿԲ–ի գնահատմամբ, այդ ռիսկերը կարող են գրեթե ամբողջությամբ չեզոքացվել կապիտալի լրացուցիչ պահուստների հաշվին, որոնք բանկերը ձևավորել են ԿԲ–ի պահանջով՝ 175 մլրդ դրամի չափով (ավելի քան 470 մլն դոլար)։

ԿԲ-ն կշարունակի հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում բանկերից կպահանջի մեծացնել կապիտալի պահուստները, որոնք ճգնաժամային իրավիճակների դեպքում անվտանգության բարձիկի դեր են խաղում:

Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում (2024 թվականի մայիս-2026 թվականի մայիս ժամանակահատված) սպառողական վարկերի պորտֆելն աճել է գրեթե մեկուկես անգամ՝ հասնելով 1,8 տրիլիոն դրամի (մոտ 4,9 մլրդ դոլար)։ Դա մասամբ պայմանավորված է նոր բնակարանների համար (որոնց կահավորման համար հիփոթեքային վարկառուները լրացուցիչ սպառողական վարկեր են վերցնում) հիփոթեքային պորտֆելի աճով:

ՀՀ–ում գնաճը նախընտրական քարոզարշավի ժամանակ դոմինանտ խնդիր չի դարձել. ԿԲ նախագահ

Leave a comment