Չարաշահումներ կային ԲԿ-ի տնօրենների կողմից․ իրենք վիրահատություն անում էին, այլոց չէին թողնում. Թորոսյան

Մենք ժամանակին ունեինք կարգավորում, որ բժշկական կենտրոնի տնօրենին թույլատրվում էր որոշ դեպքերում զբաղվել բժշկական գործունեությամբ, եթե չկար համապատասխան մասնագետ, խոսքը հատկապես մարզային բնակավայրերի մասին է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Ուզում եմ հասկանալ այս դեպքում մենք դա թողնո՞ւմ ենք թե չենք թողնում, որովհետև ժամանակին շատ ահազանգեր է լինում որ դա չարաշահվում էր տնօրենների կողմից, վարչական ճնշման միջոցով իրենք անում էին և թույլ չէին տալիս այլ բժիշկների տեղերում անել վիրահատություններ կամ բուժումներ։ Դրանով անհավասար պայմաններ են ստեղծվում»,–ասաց նա։

Նա նկատեց, որ մրցակցային առավելություններից խոսելիս միշտ պետք է հիշել, որ պետական բժշկական հաստատությունը բոլոր պետական հիմնարկները իրենց գնումները կատարում են գնումների մասին օրենքի համաձայն, որը իրենց հաճախ դնում է ոչ մրցակցային պայմանների մեջ մասնավորի հետ. «Դա պետք է պետք է միշտ մտքում ունենանք, որովհետև մասնավորը կարող է արագ ուղիղ ներկրումներ անի, դրսից արագ ձեռքբերումներ անի, իսկ մենք հաճախ ստիպված ենք լինում այդ բորլոր պրոցեսների միջով անցնել և նաև երբեմն դրանով է պայմանավորված, որ մասնավորը այնուամենայնիվ ավելի արագ է զարգանում, քան պետականը, թեև երկուսն էլ զարգանում են»։

Ի պատասխան, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. ««Մենք թողել ենք մեկ բացառություն, դա հոգեբուժական կազմակերպություններն են, որովհետև այստեղ մենք ունենք նաև հոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովներում ներգրավելու հարց։ Այո, ցավոք սրտի, մասնագիտական շատ մեծ դեֆիցիտ ունենք և այս պահով բացառություն սահմանել ենք։

Բայց նաև խոշորացման քաղաքականությունը և կառավարման հատվածը բժշկական մասնագիտական գործունեությունից առանձնացնելու արդյունքում այս խնդիրն էլ չենք ունենա։ Այո, մեր փորձառու մասնագետները, լինելով բուժգծով պատասխանատուներ, կարողանալու են իրականացնել նաև կլինիկական գործունեություն, և ըստ էության մենք կնպաստենք, որ այսօր մեր փորձառու բժիշկ մասնագետները կաշկանդված չեն լինի զրկվելու կլինիկական գործունեությունից։ Բայց նաև գործադիր մարմնի ղեկավարը այլևս կաշկանդված չենք, որ լինի միայն բժիշկ»։

Leave a comment