Իրանը պատրաստ է իր հարստացված ուրանը փոխանցել Չինաստանին. ԶԼՄ

Բաժանորդագրվել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն լավ հնարավորություններ ունի միջուկային հարցով Իրանի հետ ժամանակավոր համաձայնության գալու համար:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իրանը պատրաստ է երկրից դուրս բերել իր բարձր հարստացված ուրանը և պահանջում է այն հանձնել Չինաստանին: Այս մասին հայտնում է «Al Arabiya»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Իրանը պատրաստ է դուրս բերել բարձր հարստացված ուրանը իր տարածքից և պահանջում է այն փոխանցել Չինաստանին», – ասել են աղբյուրները:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն լավ հնարավորություններ ունի միջուկային հարցով Իրանի հետ ժամանակավոր համաձայնության գալու համար: Ավելի վաղ «The Washington Post» թերթը հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը, որը դեռևս իրանական կողմը չի հաստատել, նախատեսում է, որ Թեհրանը կհրաժարվի բարձր հարստացված ուրանի պաշարներից:

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է ԱՄՆ-ին հանձնի ուրանը և բացի Հորմուզի նեղուցը

Leave a comment