Հայտնի է՝ որ զինծառայողները կօգտվեն բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծախսի ամբողջական փոխհատուցումից (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2022–2023 ուսումնական տարվանից սկսած՝ ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառություն անցած և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագիր կնքած սպայական կազմի զինծառայողների համար կիրականացվի արտոնյալ հիպոթեկային նպատակային ծրագիր։Այս մասին Կառավարության նիստում զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Ծրագրից կօգտվեն ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում կամ ԱԱԾ Սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողները՝ օրենքով նախատեսված բնակարանային ապահովման շրջանակում։ Ծրագրի շրջանակում սպայական կազմի զինծառայողները հնարավորություն կունենան սեփականության իրավունքով ձեռք բերել բնակելի տուն՝ ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա։ Հիպոթեկային վարկի կանխավճարը, մայր գումարը և տոկոսները ամբողջությամբ կվճարվեն պետական բյուջեից՝ պաշտպանության նախարարության միջոցով»,- ասաց նա։

Leave a comment