https://arm.sputniknews.ru/20260525/irany-evrasia-mvodul-e-gvortsarkel-eatm-i-het-azat-arevtri-hamadzajnagri-iragvortsman-hamar-102592236.html
Իրանը «Եվրասիա» մոդուլ է գործարկել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի իրագործման համար
Իրանը «Եվրասիա» մոդուլ է գործարկել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի իրագործման համար
Sputnik Արմենիա
Նոր թվային գործիքը թույլ կտա արագացնել մաքսային ընթացակարգերը և բարձրացնել դրանց թափանցիկության աստիճանը։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T19:14+0400
2026-05-25T19:14+0400
2026-05-25T19:16+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ապրանք
համաձայնագիր
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_83b131977cc00d10deaf26df9eb07a3d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարել է, որ մաքսային համակարգում «Եվրասիա» էլեկտրոնային մոդուլ է գործարկել, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի իրագործման համար: Լուրը հրապարակվել է Իրանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության տելեգրամյան ալիքում։Նոր թվային գործիքը կարագացնի մաքսային ընթացակարգերը և կբարձրացնի դրանց թափանցիկությունը՝ ապրանքների ծագման վկայականների ավտոմատացված ստուգման, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում սակագնային արտոնությունների կիրառման միջոցով։Ակնկալվում է, որ համակարգի ներդրումը կդյուրացնի քվոտաների նկատմամբ վերահսկողությունը և կնվազեցնի երրորդ երկրների կողմից չարաշահումների ռիսկերը:Սա ճանապարհ է երկկողմանի երթևեկությամբ. քաղաքագետը՝ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունների մասինՀիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը, որը փոխարինում է 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին: Այն նպաստում է հայաստանյան ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ի) և իրանական ԱՏԳ-ի միջև համագործակցության զարգացմանը՝ հեշտացնելով առևտուրը և տարածաշրջանում ձևավորելով արդյունաբերական-լոգիստիկ կապեր:Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում ունեցած 80%-անոց շուկան սպառնալիքի տակ է. Մարուքյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_61f3947b50d1660c44ce0d35c6a3ec00.jpg.webp
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ապրանք, համաձայնագիր, առևտուր
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ապրանք, համաձայնագիր, առևտուր
Նոր թվային գործիքը թույլ կտա արագացնել մաքսային ընթացակարգերը և բարձրացնել դրանց թափանցիկության աստիճանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարել է, որ մաքսային համակարգում «Եվրասիա» էլեկտրոնային մոդուլ է գործարկել, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի իրագործման համար: Լուրը հրապարակվել է Իրանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության տելեգրամյան ալիքում։
Նոր թվային գործիքը կարագացնի մաքսային ընթացակարգերը և կբարձրացնի դրանց թափանցիկությունը՝ ապրանքների ծագման վկայականների ավտոմատացված ստուգման, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում սակագնային արտոնությունների կիրառման միջոցով։
Ակնկալվում է, որ համակարգի ներդրումը կդյուրացնի քվոտաների նկատմամբ վերահսկողությունը և կնվազեցնի երրորդ երկրների կողմից չարաշահումների ռիսկերը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը, որը փոխարինում է 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին: Այն նպաստում է հայաստանյան ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ի) և իրանական ԱՏԳ-ի միջև համագործակցության զարգացմանը՝ հեշտացնելով առևտուրը և տարածաշրջանում ձևավորելով արդյունաբերական-լոգիստիկ կապեր: