Իրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. Իսմայիլ Բաղայի

Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը չեն ներառվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրում, դրանք որոշելու են ափամերձ երկրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ինչ վերաբերում է հուշագրում Հորմուզի նեղուցին, ապա մենք չենք քննարկում համաձայնագրի մանրամասները։ Այն հարցը, թե ինչպես կկառավարեն նեղուցը, որոշվելու է ափամերձ երկրների կողմից», – Բաղայիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment