Ալիեւ. «Ադրբեջանն արդեն հայտնի է որպես միջին տերություն»

Երեւան: Մեդիամաքս: Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «Ադրբեջանն աշխարհում արդեն հայտնի է որպես միջին տերություն»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, գյուղատնտեսության հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է.
«Մենք ունենք շատ ընդարձակ միջազգային կապեր։ Ադրբեջանի հետ համագործակցել ցանկացող երկրների թիվը տարեցտարի աճում է։
Մենք ունենք շատ բարձր հեղինակություն, շատ դրական իմիջ աշխարհում։ Ադրբեջանն աշխարհում արդեն հայտնի է որպես միջին տերություն»։

Leave a comment