ԱԱՀ-ից ազատման արտոնություն ենք առաջարկում կիրառել համայնքների նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որը զեկուցեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը;

Հակոբյանը նշեց, որ առաջարկվում է կարգավորել 2 հարկատեսակների՝ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով փաստավորման, հարկային հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման և վճարման դեպքում հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրները: Առաջարկվող կարգավորումները երկու մեծ նպատակ են հետապնդում. առաջին՝ բիզնեսի կյանքի հեշտացում և բիզնես միջավայրի լավացում, երկրորդ՝ վարչարարության դեպքում հնարավոր վեճերից խուսափում:
«Առաջարկվում է կանոնակարգել ապրանքների վերադարձի մասով կարգավորումները։ Մասնավորապես առաջարկվում է կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը։
Հաջորդը գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ փոփոխություններն են։ Մասնավորապես կան տնտեսվարողներ, որոնք իրականացնում են բացի գյուղատնտեսական գործունեությունից նաև այլ գործունեություն և կար մի կարգավորում, որ տարվա ընթացքում նույնիսկ մեկ փոքր գործունեություն զուգահեռ անելու դեպքում ստիպված էին  լինում տեղափոխվել ԱԱՀ վճարման տիրույթ տվյալ տարվա հունվարի 1 ից սկսած, հիմա մենք անջատում ենք իրարից։ Գյուղատնտեսության արտադրության մասը ԱԱՀ վճարման ենթակա չի լինում, իսկ շեմը պահպանվում է 15 մլն։
Մյուսը՝ ԱԱՀ հարկման բազայի որոշման կանոնը և ԱԱՀ-ից ազատման արտոնությունների հետ կապված հարցերն են։ ԱԱՀ-ից ազատման արտոնություն ենք առաջարկում կիրառել համայնքների նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով»,- ասաց ՊԵԿ նախագահը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment