https://arm.sputniknews.ru/20260525/azh-yntrutjunnerin-yndaraj-datakhazutjunum-tezh-gits-e-gvortsarkum-102588763.html
ԱԺ ընտրություններին ընդառաջ դատախազությունում թեժ գիծ է գործարկում
ԱԺ ընտրություններին ընդառաջ դատախազությունում թեժ գիծ է գործարկում
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազությունը բոլորին հորդորում է տեղեկացնել, եթե որոշակի կամ փաստական տվյալներ լինեն ընտրական գործընթացին խոչընդոտող հանցագործությունների մասին։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T17:56+0400
2026-05-25T17:56+0400
2026-05-25T17:56+0400
հայաստան
հհ գլխավոր դատախազություն
թեժ գիծ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_0:49:1601:949_1920x0_80_0_0_07be77f20a41b7d84203965436f8aa6a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ թեժ գիծ է գործարկում։ Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, թեժ գիծը գործարկվում է ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով:Գերատեսչությունը ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին հորդորում է ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն։Ահազանգերի մասին տեղեկացնելու համար պետք է զանգահարել (010) 511-527 հեռախոսահամարով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am։ Ինչպես նաև հնարավոր է անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 22–ին հայտնեց, որ 2026 թվականի փետրվարի 7-ից ի վեր ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ է նախաձեռնվել, նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ, իսկ քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ Երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_85:0:1508:1067_1920x0_80_0_0_f1689b0d821fbc331cf81737e59a4fa0.jpg.webp
հայաստան, հհ գլխավոր դատախազություն, թեժ գիծ, ազգային ժողովի ընտրություններ
հայաստան, հհ գլխավոր դատախազություն, թեժ գիծ, ազգային ժողովի ընտրություններ
Գլխավոր դատախազությունը բոլորին հորդորում է տեղեկացնել, եթե որոշակի կամ փաստական տվյալներ լինեն ընտրական գործընթացին խոչընդոտող հանցագործությունների մասին։
Գերատեսչությունը ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին հորդորում է ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն։
Ահազանգերի մասին տեղեկացնելու համար պետք է զանգահարել (010) 511-527 հեռախոսահամարով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am։ Ինչպես նաև հնարավոր է անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։