Պակիստանը ցանկանում է, որ Չինաստանը լինի ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի երաշխավոր

Պակիստանը ցանկանում է, որ Չինաստանը հանդես գա որպես ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի երաշխավոր, հաղորդել է «Al Hadath»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Իսլամաբադը ձգտում է Պեկինի ավելի ակտիվ մասնակցությանը երկու երկրների միջև պատերազմի շուրջ դիվանագիտական ​​գործընթացում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը միացել է վարչապետ Շեհբազ Շարիֆին Չինաստանի վարչապետ Լի Ծյանի հետ հանդիպմանը։

Ավելի վաղ չինական պետական ​​լրատվամիջոցները հայտնել էին, որ Շարիֆը Պեկինում բանակցություններ է վարել նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Չինաստանը հայտարարել է Պակիստանի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին՝ «Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը շուտով վերականգնելու» համար։ Պակիստանի վարչապետի այցը Չինաստան տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու դիվանագիտական ​​​​ջանքերի ֆոնին։

 

Leave a comment