Իրանի հետ գործարքը կամ հիանալի կլինի, կամ՝ ոչ․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած նոր հնարավոր համաձայնագիր «կլինի լիովին հակառակը» 2015 թվականին կնքված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (ՀԳՀԾ):

«Իրանի հետ համաձայնագիրը կամ հիանալի և իմաստալից կլինի, կամ էլ տեղի չի ունենա: Այն կլինի Բարաք Օբամայի վարչակազմի կողմից բանակցված աղետալի ՀԳՀԾ-ի լրիվ հակառակը», – գրել է նա Truth Social-ում:

«(Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը) Իրանին միջուկային զենք մշակելու ուղիղ և բաց ճանապարհ էր։ Ոչ, ես նման համաձայնագրեր չեմ կնքում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment