ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Աննախադեպ է, այսօր ՀՀ-ի բանտերում են մեր Եկեղեցու 4 Սրբազան Հայրեր, սրանով ինքներս մեզ ենք վնասում։ Այս մասին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Նշենք, որ այս պահին ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների՝ մի խումբ քաղաքացիներ, հոգևորականներ և ԱԺ պատգամավորներ ակցիա են անում ԱԺ-ի դիմաց՝ իրենց խոսքը ուղղելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որն այս պահին Հայաստանում է։
«Հայ Առաքելական եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, բայց չի կարող ձայն չբարձրացնել, երբ տեսնում է անօրենություն։ Այսօր թե Բաքվում, թե Հայաստանում շատերը՝ առանց որևէ հիմքի զրկված են իրենց ընտանիքներից, գործից, ծառայությունից։ Հայոց պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է, երբ բանտերում են մեր եկեղեցու 4 Սրբազաններ, որոնք ամեն օր բարեկարգում են և զարգացնում են հայ մարդու թե հոգևոր, թե մտավոր, թե հասարակական առողջ կյանքը»,- ասաց նա։
Տեր Փառենը նշեց, որ Սրբազանները ամեն օր բանտում աղոթք են անում մեզ համար, բայց երբ նրանք անազատության մեջ են՝ մենք ենք վնասվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ