Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյանը՝ Վայքում

«Այստեղ գալուց առաջ ես հիշեցի 2021 թվականին՝ գրեթե այս օրերին, այս նույն դահլիճում մենք ինչի մասին ենք խոսել: Ես հատուկ ուզում եմ անդրադառնալ այդ խոսակցությանը, որովհետև դա շատ-շատ կարևոր է մեր հետագա ընթացքի համար: Ի՞նչ ենք ասել ձեզ հինգ տարի առաջ, սիրելի՛ հայրենակիցներ, այս սրահում. ասել ենք՝ այն անձը, ով երկրին բերել է մահ, պատերազմ, ով գնում է Արցախը հանձնելու ճանապարհով, ինքը եթե վերարտադրվի, Վայոց ձորը և Հայաստանի բոլոր սահմանամերձ մարզերը ունենալու են լրջագույն պրոբլեմ: Շատերը մեզ չհավատացին, շատերը չվստահեցին, շատերը հավատացին այս խեղկատակներին, և նույն Վայոց ձորի մարզը շուրջ 60% քվե տվեց «Քաղաքացիական պայմանագրին»: Արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ. արդյունքում Արցախը հայաթափվեց, այսօր Ադրբեջանի զորքերը գտնվում են Ջերմուկի մատույցներում: Ժողովո՛ւրդ ջան, եթե այս իշխանությունը մնաց, այն ճանապարհով, որով մենք քիչ առաջ եկանք Վայք, մեկ-երկու տարի հետո այդ ճանապարհով չենք կարողանալու գալ: Սա չափազանցություն չի»,- այս մասին Վայքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a comment