https://arm.sputniknews.ru/20260525/rubivoji-ajci-glkhavvor-npatakn-e-evs-mek-angam-cavecnel-rusastanin-qvocharjan-102585756.html
Ռուբիոյի այցի գլխավոր նպատակն է ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին․ Քոչարյան
Ռուբիոյի այցի գլխավոր նպատակն է ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին․ Քոչարյան
Sputnik Արմենիա
Քոչարյանի կարծիքով՝ տպավորություն ունի, որ ստորագրվող փաստաթղթերն էլ նախընտրական քարոզարշավի մաս են պարզապես։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T16:16+0400
2026-05-25T16:16+0400
2026-05-25T16:21+0400
ռոբերտ քոչարյան
մարկո ռուբիո
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102535364_0:0:1501:844_1920x0_80_0_0_f39e5f58990f99b5821ff256ee038b65.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան մեկ նպատակ ունի՝ ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին։Միաժամանակ, կարծում է, որ սա ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններին միջամտելու ևս մեկ փորձ է։Ինչ վերաբերում է ԱԳՆ հայտարարությանը, թե Ռուբիոյի՝ Հայաստան այցի ժամանակ փաստաթղթեր են ստորագրվելու, Քոչարյանը նշեց՝ տպավորություն ունի, թե դա զուտ նախընտրական քարոզարշավի մաս է։ «Ուզում են անել ամեն ինչ, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները չկորցնի։ Ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգներն էական շահեր ունի Հայաստանում։ Շահը մեկն է՝ Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնել և ցավեցնել Ռուսաստանին, անել ամեն ինչ, որ Ռուսաստանին այս տարածաշրջանում փոխարինի Թուրքիան, ինչը մեր շահերից չի բխում»,- ընդգծեց Քոչարյանը։ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան կժամանի մայիսի 26–ին։ Այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, փաստաթղթերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիսներ:
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102535364_152:0:1277:844_1920x0_80_0_0_2953101a14760b49a3cdf00311ce9d4a.jpg.webp
ռոբերտ քոչարյան, մարկո ռուբիո, ամն, հայաստան
ռոբերտ քոչարյան, մարկո ռուբիո, ամն, հայաստան
Քոչարյանի կարծիքով՝ տպավորություն ունի, որ ստորագրվող փաստաթղթերն էլ նախընտրական քարոզարշավի մաս են պարզապես։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան մեկ նպատակ ունի՝ ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին։
Միաժամանակ, կարծում է, որ սա ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններին միջամտելու ևս մեկ փորձ է։
«Մենք այս վերջին 2 ամիսն ականատես ենք նման կարգի փորձերին։ Բայց չենք զարմանում. ԱՄՆ փոխնախագահը գնացել էր Հունգարիա, Վիկտոր Օրբանի վերջին հանրահավաքին հանդես եկավ և կոչ անեց քվեարկելու Օրբանի համար։ Ամեն ինչ խախտվել է։ Այն, ինչ մի 15-20 տարի առաջ համարվում էր վատ բան, հիմա մեկ այլ բնութագիր ունի»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ԱԳՆ հայտարարությանը, թե Ռուբիոյի՝ Հայաստան այցի ժամանակ փաստաթղթեր են ստորագրվելու, Քոչարյանը նշեց՝ տպավորություն ունի, թե դա զուտ նախընտրական քարոզարշավի մաս է։
«Ուզում են անել ամեն ինչ, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները չկորցնի։ Ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգներն էական շահեր ունի Հայաստանում։ Շահը մեկն է՝ Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնել և ցավեցնել Ռուսաստանին, անել ամեն ինչ, որ Ռուսաստանին այս տարածաշրջանում փոխարինի Թուրքիան, ինչը մեր շահերից չի բխում»,- ընդգծեց Քոչարյանը։