https://arm.sputniknews.ru/20260525/hh-satmn-vorvosh-tntesvarvoghneri-tujl-chi-tvel-elak-artahanel-rd-102584674.html
ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ
ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ
Sputnik Արմենիա
Այն տնտեսվարողները, որոնց ելակը համապատասխանել է պահանջներին, նորմալ իրականացրել են արտահանումը։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T15:58+0400
2026-05-25T15:58+0400
2026-05-25T15:58+0400
հայաստան
ռուսաստան
ելակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79921814_0:84:1600:984_1920x0_80_0_0_08823648f00f6a6bebb298c9d88a49d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ՝ կարանտին օրգանիզմների հայտնաբերման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը սոցցանցում գրել էր, թե հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից հետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը։ Դանիելյանի տեղեկություններով՝ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։ Պատգամավորը մտավախություն էր հայտնել, որ այս դեպքը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։Միաժամանակ այն տնտեսվարողները, որոնց ելակը համապատասխանել է պահանջներին, նորմալ իրականացրել են արտահանումը։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մայիսի 21-ին անդրադառնալով այս թեմային, լրագրողներին ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:Նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները սկսել են վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին անդրադարձավ այս թեմային և ծաղիկների ներկրման սահմանափակումների հետ կապված իրավիճակն անվանեց «աշխատանքային»՝ նշելով, որ նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել։Ռուսաստանում դադարեցրել են Հայաստանից մատակարարված մի քանի ալկոհոլային խմիչքի վաճառքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79921814_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e24bde707867fb9e882c0d286b583cd1.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ելակ
հայաստան, ռուսաստան, ելակ
Բաժանորդագրվել
Այն տնտեսվարողները, որոնց ելակը համապատասխանել է պահանջներին, նորմալ իրականացրել են արտահանումը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ՝ կարանտին օրգանիզմների հայտնաբերման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ
Գառնիկ Դանիելյանը սոցցանցում գրել էր, թե հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից հետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը։ Դանիելյանի տեղեկություններով՝ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։ Պատգամավորը մտավախություն էր հայտնել, որ այս դեպքը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։
«ՍԱՏՄ-ն իր բնականոն գործառույթն է իրականացրել, ստուգել արտահանվող ապրանքը։ Որտեղ խնդիր է հայտնաբերվել, արտահանումն արգելվել է, արտասովոր ոչինչ չկա»,- նշեցին տեսչական մարմնից։
Միաժամանակ այն տնտեսվարողները, որոնց ելակը համապատասխանել է պահանջներին, նորմալ իրականացրել են արտահանումը։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես
սահմանափակել է ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մայիսի 21-ին անդրադառնալով այս թեմային, լրագրողներին
ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:
Նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները սկսել են վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին
անդրադարձավ այս թեմային և ծաղիկների ներկրման սահմանափակումների հետ կապված իրավիճակն անվանեց «աշխատանքային»՝ նշելով, որ նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել։