ՀՀ փոխարժեքի շուկայում արձանագրված անկումն ամրապնդել է հայկական դրամի դիրքերը. Գալստյան

https://arm.sputniknews.ru/20260525/hh-pvokharzheqi-shukajum-ardzanagrvats-ankumn-amrapndel-e-hajkakan-drami-dirqery-galstjan-102583841.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97613994_0:0:1600:1200_1920x0_80_0_0_57eabbdecfd4371c5500ae2c7f8f9ecb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական բանկ (կբ)

կենտրոնական բանկ (կբ)

Բաժանորդագրվել

ԿԲ նախագահի խոսքով` մեր ամենամեծ արտահանման շուկան Ռուսաստանն է, այստեղ հայկական դրամն անգամ թուլացել է ռուսական ռուբլու նկատմամբ, ու այս հատվածում աշխատող արտահանողները բավականին լավ վիճակում են։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ փոխարժեքի շուկայում արձանագրված անկումը շուրջ 10 դրամով ամրապնդել է հայկական դրամը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով ֆինանսական կայունության հաշվետվությունը։

Ըստ նրա` դա հիմնականում պայմանավորված է դեպի Հայաստան մեծ ներհոսքով։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, զբոսաշրջությանը, ինչպես նաև ԿԲ–ն նկատել է, որ որոշ երկրներից բավականին մեծ ֆինանսական ներհոսք կա դեպի Հայաստան` թե՛ ֆիզիակական անձանց, թե՛ բիզնեսի կողմից։

«Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ ԿԲ–ն անընդհատ միջամտում է ֆինանսական շուկային։ Չնայած մեզ մոտ լողացող փոխարժեք է, սակայն ստիպված ենք լինում միջամտել, քանի որ օրեր են լինում, երբ կան մեծ գումարների բազմաթիվ վաճառողներ` ներառյալ միջազգային ֆինանսական ինստիտուտները, որոնք հայկական դրամով ձեռք են բերում պետական պարտատոմսեր, սակայն դոլարով գնորդներ չկան։ Այսինքն, միակողմանի շուկա է ձևավորվում, որտեղ ԿԲ–ն մտնում է, միջամտում է, ձեռք է բերում հավելյալ արտարժույթը, որպեսզի փոխարժեքը չխաթարվի շատ ավելի մեծ չափերով»,– մանրամասնեց Գալստյանը` պարզաբանելով, որ սա նշանակում է, որ փոխարժեքի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը։

Թե որքանով է այս հանգամանքը ռիսկային ՀՀ տնտեսության համար, ԿԲ նախագահի խոսքով` միանշանակ գնահատակ տալհնարավոր չէ, քանի որ փոխարժեքը տարբեր երկրների հետ տարբեր է։

«Մեր ամենամեծ արտահանման շուկան Ռուսաստանն է, այստեղ հայկական դրամն անգամ թուլացել է ռուսական դրամի նկատմամբ, ու կարծես թե այս հատվածում աշխատող արտահանողներն այնքան էլ վատ վիճակում չեն»,– նշեց Գալստյանը` ավելացնելով, որ դեպի ԱՄՆ արտահանման տեսանկյունից ազդեցությունն ավելի մեծ է։

Նա անդրադարձավ նաև պետական պարտատոմսերի շուկային` նշելով, որ ինստիտուցիոնալ խաղացողների մուտք կա դեպի ՀՀ դրամային արտահայտությամբ պետական պարտքի շուկա։

«Եթե մի քանի տարի հետ նայենք, ապա ինստիտուցիոնալ միջազգային համբավ ունեցող լուրջ խաղաղացողներ ՀՀ դրամային արտահայտությամբ պետական պարտքի շուկայում չկային»,– ընդգծեց նա։

Գալստյանի խոսքով` այսօր մեր ամբողջ պարտքի մոտ 10 տոկոսն այդ խաղացողների մոտ է։ Նրա խոսքով` կան միջազգային խաղացողներ, որոնց մոտ է մեր պարտքի 10 տոկոսը, և իրենք են նպաստում, որ, օրինակ, դրամով արտահայտված 10 տարի տևողությամբ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը բավականին ցածր է` մոտ 8.8 տոկոս։

«Սա շատ լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ դոլարային արտահայտությամբ 10– տարանոց ամերիկյան պարտատոմսերը 4.4 տոկոս են»,– ընդգծեց Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով` պետք է շարունակենք աշխատել այնպես, որ միջազգային խաղացողների դերը Հայաստանում մեծ լինի, քանի որ իրենց ներկայությունը ոչ միայն գումար է բերում, այլև գիտելիք ու ներքին կարգապահություն։

Leave a comment