Բայրամովն աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել

Քաղաքականություն

25.05.2026 | 13:55

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի շրջանակում նախատեսված է  Բայրամովի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մայիսի 26-ի նիստում՝ «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պաշտպանությունը և միջազգային համակարգի ամրապնդումը ՄԱԿ-ի հովանու ներքո» թեմայով, ինչպես նաև հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment