Շիրակում ամենաշատ քվեներ հավաքած կուսակցությունը կլինի ՔՊ–ն. մարզպետ

Բաժանորդագրվել

Շիրակի մարզպետը պնդում է, որ քարոզարշավն անցնում է դրական մթնոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամենաշատ ձայն հավաքած քաղաքական ուժը կլինի իրենց մարզում։ «24news»-ի լրագրողի հետ զրույցում մարզպետը, սակայն, խուսափել է ձայների հստակ տոկոս կանխատեսելուց։

«Քաղաքացիների հետ շփումների ընթացքում զգացել ենք մեզ ցուցաբերվող շատ մեծ աջակցությունը, իսկ քարոզարշավն անցնում է դրական էմոցիաներով։ Ինձ համար քարոզարշավը սպասվածից լավ է անցնում. մեր քաղաքացիներն իրականում տեր են խաղաղությանը»,– ասել է ՔՊ–ական պաշտոնյան։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 30-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում Գյումրիում ընդդիմադիր ուժերի հավաքական ձայներն ավելի շատ էին, քան ՔՊ–ինը։

Leave a comment