Գրոհները հետ մղելու համար Իրանը ՀՕՊ նոր միջոցներ կգործարկի

https://arm.sputniknews.ru/20260525/grvohnery-het-mghelu-hamar-irany-hop-nvor-mijvocner-kgvortsarki-102577321.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/14/24992960_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1755ddaf82f71942e976469201cd1b07.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հակաօդային պաշտպանություն (հօպ), իսրայել, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հակաօդային պաշտպանություն (հօպ), իսրայել, պատերազմ

Բաժանորդագրվել

Իսլամական Հանրապետությունը շարունակում է արդիականացնել իր սպառազինությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իրանը ծրագրում է ՀՕՊ նոր համակարգեր գործարկել՝ հակառակորդի հարձակումները հետ մղելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։

«Թշնամին բազմիցս հայտարարել է, որ ոչնչացրել է մեր ռազմական ներուժի մի մասը, այդ թվում՝ ծովային, օդային և հրթիռային ոլորտներում, սակայն մարտի դաշտում մենք միշտ ցույց ենք տվել, որ ներուժը մնացել է։ Հույս ունենք, որ կկարողանանք գործարկել ՀՕՊ նոր համակարգերը՝ թշնամու օդային հարձակումներին էլ ավելի լավ հակազդելու համար», – Աբդոլլահիի խոսքերն է մեջբերում իրանական SNN հեռուստաալիքը։

Զինվորականը նշել է նաև, որ Իրանը շարունակում է արդիականացնել իր սպառազինությունը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:

Leave a comment