Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայի հայտարարել է, որ երկիրը գտնվում է վճռորոշ փուլում և պատրաստ է ցանկացած զարգացման։
«Այսօր ստեղծված իրավիճակում, որի մասին ես մանրամասն կխոսեմ, մի կողմից մենք մեր ձեռքը պահում ենք չորրորդ ճակատամարտի, չորրորդ Խորրամշահրի ձգանին, իսկ մյուս կողմից՝ մեր պաշտոնյաները շարունակում են բանակցել՝ վերականգնելու իրանցի ժողովրդի իրավունքները»,-նշել է նա։
Ռեզայիի խոսքով՝ ներկայիս փուլը կարող է դառնալ վերջին և որոշիչ շրջանը վերջին տասնամյակների դիմակայության մեջ։
«Այժմ մենք գտնվում ենք նման իրավիճակում։ Սա վերջին փուլն է, և Ամենակարող Աստծո կամքով՝ այս քառասունյոթ տարիները կունենան իրենց ավարտական գլուխը, որի արդյունքում Իրանը առաջիկա հիսուն տարիների ընթացքում կապրի անվտանգության պայմաններում»,-հավելել է իրանցի պաշտոնյան։