Ուկրաինական ԱԹՍ–ների զանգվածային գրոհ. Էներգոդարում քաղաքացիական մեքենաներ են վնասվել

https://arm.sputniknews.ru/20260525/ukrainakan-atsneri-zangvatsajin-grvoh-energvodarum-qaghaqaciakan-meqenaner-en-vnasvel-102576452.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/13/93647558_256:0:1024:576_1920x0_80_0_0_9dec78127d323d98fa8c96d190de8fbc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), էներգոդար, ավտոմեքենա

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), էներգոդար, ավտոմեքենա

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը FPV-անօդաչուներ են կիրառում քաղաքացիական միկրոավտոբուսների ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ուկրաինական ուժերն անօդաչուներով զանգվածային հարձակում են իրականացրել Էներգոդար քաղաքի վրա, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը։ Լուրը հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։

«FPV-անօդաչուների զանգվածային գրոհ է սկսվել քաղաքացիական միկրոավտոբուսների, ամենագնաց մեքենաների և բջջային կապի աշտարակների վրա», – գրել է Պուխովը «Max»–ում։

Նրա խոսքով` միայն վերջին վեց ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը քաղաքի սահմաններում 3 քաղաքացիական մեքենայի են հարվածել։

Պուխովը հավելել է, որ Էներգոդարում անօդաչուների սպառնալիքը ծայրահեղ բարձր է։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment