Գորլիվկայի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, նրանցից 2–ը երեխա են

https://arm.sputniknews.ru/20260525/gvorlivkaji-vra-ukrainaji-zui-hardzakman-hetevanqvov-4-mard-e-zvohvel-nrancic-2y-erekha-en-102574458.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102573025_317:0:3048:2048_1920x0_80_0_0_8e71bbd28f2bdba7a6a4b65c332283b9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, դոնեցկ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, երեխա

ուկրաինա, դոնեցկ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, երեխա

Բաժանորդագրվել

Զոհվածները 12 և 13 տարեկան երեխաներ են։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլիվկա բնակավայրի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։

«Գորլիվկայի Կալինինսկի շրջանում Ուկրաինայի զինված ագրեսիայի հետևանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 2012 և 2013 թվականներին ծնված երկու երեխա։ Հավերժ հիշատակ անմեղ զոհերին։ Ցավակցություն հարազատներին և մտերիմներին», – գրել է նա Telegram–ում։

Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ ուներ ավելի քան 250 հազար բնակչություն:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment