Երկիրը, որը կարողացել է 40 օր դիմակայել երկու միջուկային ռեժիմների և ստիպել թշնամուն հրաժարվել իր նպատակներից, անկասկած, ապագայում կկարողանա լավագույնս ցուցադրել իր ուժն ու հզորությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ Բաղային ասել է, որ Իրան-ԱՄՆ համաձայնագրում մանրամասներ չեն քննարկվում, և նեղուցի կառավարումը ափամերձ պետությունների պատասխանատվությունն է։ «Մենք նաև կապի մեջ ենք շատ այլ երկրների հետ՝ ապահովելու համար այնպիսի մեխանիզմի ստեղծումը, որը կապահովի Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ու պաշտպանվածությունը և լավագույնս կպաշտպանի միջազգային հանրության շահերը և օգուտները», – նշել է դիվանագետը։
Բաղայիի խոսքով՝ հրադադար նշանակում է հրադադար բոլոր ճակատներում։ «Լիբանանը բոլոր բանակցությունների և համաձայնագրերի անբաժանելի մասն է կազմում։ Որպես հարևան երկիր, Թուրքիան շատ արժեքավոր ներդրում է ունեցել, և մենք մեր երախտագիտությունն ու գնահատանքն ենք հայտնում նրանց և մեր եղբայրներին Թուրքիայում», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։