Փաշինյանի իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման իրական քայլ չի անում. Թաթոյան

https://arm.sputniknews.ru/20260525/pashinjani-ishkhanutjuny-em-i-het-haraberutjunneri-khvoracman-irakan-qajl-chi-anum-tatvojan-102574137.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102486028_143:0:2418:1706_1920x0_80_0_0_2eab52d7c25f9c51312263775c36a633.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արման թաթոյան, նիկոլ փաշինյան, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ

եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արման թաթոյան, նիկոլ փաշինյան, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Թաթոյանի խոսքով` իշխանությունները 8 տարի է՝ ձևական օրենքներ են ընդունում իբր ԵՄ-ին միանալու համար, սակայն դրանք պարզապես ՌԴ–ի դեմ են։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի-Sputnik. «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման իրական քայլ չի անում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Այս իշխանությունը 8 տարի է՝ ձևական օրենքներ է ընդունում իբր ԵՄ-ին միանալու համար։ Ո՞վ չգիտի, որ դա ձևական է և զուտ ընդդեմ Ռուսաստանի։ Այսքան ժամանակ տեսե՞լ եք, որ դիմեն ԵՄ-ին. նրանց համար կարևոր է, որ ինտրիգների մեջ լինեն»,– ասաց նա։
Նա թերահավատ է նաև իշխանության այն խոստումներին, թե փորձում են դիվերսիֆիկացնել տնտեսությունը։

«Իրենք միայն ադրբեջանական դիվերսիֆիկացիա են անում։ Կոլումբոսը ման եկավ ու ԱՄՆ-ն գտավ, էս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – խմբ.) ման եկավ, ման եկավ ու Ադրբեջանը գտավ։ Ինչո՞ւ մինչև հիմա ԵՄ-ի հետ առևտրի կանոնները չեն փոխել. ինչո՞ւ Թուրքիան, չլինելով ԵՄ անդամ, պետք է ավելի շատ առևտուր անի ԵՄ-ի հետ, քան Հայաստանը»,– շարունակեց Թաթոյանը։

Խոսելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման՝ Փաշինյանի հայտարարած 2-ամյա ժամկետի մասին՝ Թաթոյանը նշեց, թե պարզ չէ՝ ինչպես է հաշվարկվել այդ ժամկետը։

«8 տարի է՝ ասում են, միամիտ է երևի ասել՝ 2 տարի։ Կներեք, բայց այս իշխանությունն իրեն պահում է «безотчетник» պես` ասում է՝ 2 տարի, հետո կասի՝ վայ, կներեք՝ 3 կամ 4 տարի։ Ինչո՞ւ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ այդ հարցը չբարձրաձայնվեց»,– հավելեց նա։
Քաղաքական գործչի համար ձևական է եղել նաև Երևանում մայիսին անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

«Իրենք որևէ ռազմավարություն չունեն. ԵՄ գագաթնաժողով եղավ, բայց մեր ազգային որևէ հարց չբարձրաձայնվեց։ Դրանից Հայաստանին միայն սիրուն նկարներ մնացին, բայց սահմաններից Ադրբեջանի դուրս գալու, գերիների վերադարձի կամ վիզաների ազատականացման մասով ոչ մի բան չկա»,– մանրամասնեց նա։

Թաթոյանի կարծիքով՝ ռազմավարություն չկա նաև ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ իր քաղաքականության հիմքում լինելու է ՀՀ գերակա շահը. եթե ՀՀ շահերից բխի թուլացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, ապա ինքը, ԵԱՏՄ-ից դուրս չգալով, կշարունակի գործակցությունը ԵՄ-ի հետ, բայց ՌԴ-ի հետ կլինի ազնիվ։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment