Խուզարկություններ են իրականացվում Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում․ կան ձերբակալվածներ

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում Երևանի Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում և համակիրների տներում։

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ձերբակալվել է հինգ անձ։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

Leave a comment