Լուիս Սուարեսի հեթ-տրիկն օգնել է «Ինտեր Մայամիին» հաղթել 6։4 հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում 6։4 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիային»։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, 2 գոլ է խփել մեքսիկացի հարձակվող Խերման Բերտերամեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը։ «Ֆիլադելֆիայի» կազմում 3 գոլի հեղինակ է դարձել ամերիկացի հարձակվող Միլան Իլոսկին։

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։ 73-րդ րոպեին աշխարհի չեմպիոնը փոխարինվել է վնասվածքի պատճառով։

«Ինտեր Մայամին» 15 խաղից հետո 31 միավորով երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայում և 2 միավոր է զիջում առաջատար «Նեշվիլին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Leave a comment