Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Նաիմ Քասեմը հայտարարել է, որ կազմակերպության զինաթափումը անընդունելի է և հավասարազոր է նրա լիակատար ոչնչացմանը։
«Զինաթափումը նշանակում է ոչնչացում, և մենք չենք կարող համակերպվել դրա հետ»,-ասել է Քասեմը հեռուստատեսային ուղերձում։
Նա քննադատել է Լիբանանի իշխանությունների կողմից առաջարկվող պետական մենաշնորհը զենքի նկատմամբ՝ այն անվանելով «իսրայելական նախագիծ»։
Քասեմը նաև կոչ է արել Բեյրութի իշխանություններին հրաժարվել Իսրայելի հետ ուղիղ բանակցություններից։
«Ուղիղ բանակցությունները լիովին անընդունելի են և Իսրայելին տալիս են միակողմանի առավելություն՝ առանց որևէ փոխհատուցման»,-հայտարարել է նա։
«Հեզբոլլահի» առաջնորդը լիբանանյան իշխանություններից պահանջել է «չզիջել ԱՄՆ-ին և Իսրայելին»։