ԱՄՆ-ն կարող է հասնել ժամանակավոր համաձայնության Իրանի հետ միջուկային հարցում․ Մարկո Ռուբիո

Reuters–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ կարող է հասնել ժամանակավոր համաձայնության։

Նրա խոսքով՝ ներկայումս քննարկման սեղանին կա «շատ լավ առաջարկ»՝ սահմանափակ ժամկետով բանակցություններ սկսելու համար միջուկային հարցի շուրջ։

Ռուբիոն հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի հասնել այդ պայմանավորվածությանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կձգտի կամ հասնել «լավ գործարքի» Իրանի հետ, կամ էլ հարցը կլուծի այլ՝ ոչ դիվանագիտական միջոցներով՝ հստակ ցույց տալով Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումը բանակցային գործընթացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment