Մրցակցություն՝ մասնագիտական սահմաններից այն կողմ
Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումը՝ ջերմ և դրական մթնոլորտում։ Այս խաղը հերթական անգամ ապացուցեց, որ գործընկերությունը կարող է դուրս գալ մասնագիտական համագործակցության շրջանակներից՝ ձևավորելով նաև մարդկային և սպորտային կապեր։
Խաղադաշտում կար մրցակցություն, պայքար և գեղեցիկ դրվագներ, սակայն օրվա գլխավոր հաղթողը գործընկերությունն ու թիմային ոգին էին՝ անկախ վերջնական հաշվից։
Նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են ընկերությունների միջև կապերի ամրապնդմանը, այլև ստեղծում են շփման ու գործակցության նոր հարթակներ։
Սպորտային նման նախաձեռնությունները նախատեսվում են դարձնել շարունակական՝ պահպանելով ընկերական մրցակցության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։