Հորմուզի նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախապատերազմյան վիճակին․Tasnim

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև քննարկվող հնարավոր նախնական համաձայնագրի մանրամասները ցույց են տալիս, որ նույնիսկ համաձայնության հասնելու դեպքում Հորմուզի նեղուցում իրավիճակը չի վերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին։

Լրատվամիջոցը նշում է, որ արևմտյան որոշ ԶԼՄ-ների հրապարակումներում խոսվում է նեղուցում իրավիճակի ամբողջական վերականգնման մասին 30 օրվա ընթացքում, սակայն ենթադրվող համաձայնագրում խոսքը վերաբերում է միայն անցնող նավերի քանակի աստիճանական վերականգնմանը մինչև նախապատերազմյան մակարդակ։

Հաղորդման համաձայն՝ Իրանը շարունակելու է ընդգծել իր ինքնիշխան վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ տարբեր մեխանիզմների միջոցով, որոնց մանրամասները դեռևս չեն հրապարակվել։

Tasnim-ը նաև նշում է, որ համաձայնագրի շրջանակում ծովային շրջափակումը պետք է ամբողջությամբ վերացվի 30 օրվա ընթացքում։ Եթե շրջափակումը չվերացվի, ապա Հորմուզի նեղուցում որևէ փոփոխություն չի իրականացվի։

Բացի այդ, նեղուցով անցման ռեժիմի փոփոխությունները կախված կլինեն նաև ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրով նախատեսված մյուս պարտավորությունների կատարման մակարդակից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment