ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան. ԱԳՆ

Բաժանորդագրվել

Նախատեսվում է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26–ին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, փաստաթղթերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիսներ:

«Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ»,– հայտնել է ԱԳՆ–ն։

Նախարարությունից հավելում են, որ երկկողմ հանդիպումը կմեկնարկի ժամը 15:25-ին, որին անմիջապես հաջորդելու է փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը, իսկ ԶԼՄ-ների կողմից հարցեր հնչեցնելու հնարավորությունը կախված կլինի ժամանակի առկայությունից:

Sputnik Արմենիան լուսաբանման հնարավորություն չունի, քանի որ 10 տարվա ընթացքում այս տարի առաջին անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մերժել է մեր լրատվամիջոցի հավատարմագրումը՝ առանց որևէ բացատրության։ Ռուսական այլ լրատվամիջոցների թղթակիցներին նույնպես զրկել են հավատարմագրումից։։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին անգամ հանդիպել են այս տարվա հունվարին ԱՄՆ–ում։ Այն ժամանակ համատեղ նոր հայտարարություն էր ստորագրվել։

Leave a comment