Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ֆրանսիայի բաց առաջնությունում։
Աշխարհի 15-րդ ռակետն առաջին շրջանում 6:3, 7:6 (7:3), 6:0 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Արթյուր Ժեայի նկատմամբ։ Մրցախաղը տևել է 2 ժամ 39 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի 81-րդ ռակետ, արգենտինացի Մարկո Տրունգելիտին։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։