ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Միլիարդավոր վարկեր ու բյուջետային միջոցներ մեր՝ հարկատուներիս և մեր սերունդների հաշվին վերցրել են ու հիմա փորձում են դա մեզ կրկնակի թանկ վաճառել։
Անունը դրել են հանրային հաշվետվություն և զորահանդես են կազմակերպում։
Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե Հայաստանի կործանումը ցանկացող արտաքին թշնամիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել:
Երկրի ներսում հանրային ատելության, թշնամանքի և բախումների ձգտող իշխանությունը համազգային տապալումն է տոնում»։
—00—ՄԱ