Բժիշ, թոշակ․ ինչ պայմաններում են ապրել Ղարաբաղում մնացած հայերը. բացառիկ մանրամասներ

Բժիշ, թոշակ․ ինչ պայմաններում են ապրել Ղարաբաղում մնացած հայերը. բացառիկ մանրամասներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տատիկիս եղբայրը ոչ մի անգամ չի ցանկացել վերադառնալ Հայաստան, մյուսների մասով ոչինչ ասել չեմ կարող»,- Zarkerak.am-ին այս մասին ասաց օրերս ԼՂ-ից ՀՀ տեղափոխվված 11 անձնանցից մեկի՝  67-ամյա Սլավիկ Համբարձումյանի հարազատը: 

Մեր զրուցակիցը դժվարացավ նշել, թե ինչպես է որոշվել 10 հայի և ազգությամբ մեկ ռուսի տեղափոխել Հայաստան.«Ասում են՝ ինչ-որ կին մնացել է, մնացածը, որ եկել են չեմ կարող ասել ինչու որոշեցին գալ, կոնկրետ կարող եմ ասել տատիկիս եղբոր անունից, որ ինքը ոչ մի դեպքում չի ցանկացել գալ: Ասում էին՝ 11 հոգու մեջ մի հոգի կա, որ  վատ վիճակում է, դա տատիկիս եղբայրն էր, մտածում եմ, որ ինքը գիտակցություն էլ չի ունեցել գալու ժամանակ: Ինքը մի քանի անգամ փախուստի էլ է դիմել, ու երբ որոշել են  տեղափոպել Հայաստան հրաժարվել է, հրաժարվել էր նաև 2023-ին տատիկիս հետ տեղափոխվել, մեքենային մոտենալիս ասել է՝ մնալու է»

«Մի քանի ամիս միայնակ մնացել է գյուղում, դրանից հետո տեղափոխել են Ստեփանակերտի կացարան, որտեղ բնակվել են բոլոր մնացածները՝ եթե չեմ սխալվում 13 հոգի: Երբ տատիկը խոսել է, ոչ մեկը ոչ մի բանից չեն դժգոհել, ասել են ամեն ինչը լավ է, պայմանները շատ լավ է, երբ վատառողջ են լինում բժիշկ են կանչում՝ հետազոտության համար: Երբ  ինչ-որ բան է պետք լինում խանութից, թոշակի նման իրենց գումար են տրամարդում: Ամեն դեպքում մեզ այդպես են ասել»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ իր հարազատն այս պահին գտնվում է վերականգնողական կենտրում, մի բան պարզ է՝ միայնակ ապրելու ունակ չէ:

 

Մարիամ Մկրտչյան

 

 

Leave a comment