https://arm.sputniknews.ru/20260525/pashinjann-yntrutjunneri-hajvord-ory-kgna-khvorhrdaran-inch-e-spasvum-102568846.html
Փաշինյանն ընտրությունների հաջորդ օրը կգնա խորհրդարան. ի՞նչ է սպասվում
Փաշինյանն ընտրությունների հաջորդ օրը կգնա խորհրդարան. ի՞նչ է սպասվում
Sputnik Արմենիա
Սպասվող նիստի ժամանակ առաջին զեկուցողը լինելու է հենց Նիկոլ Փաշինյանը: 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T09:29+0400
2026-05-25T09:29+0400
2026-05-25T09:29+0400
աժ (ազգային ժողով)
նիկոլ փաշինյան
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951028_0:84:1600:984_1920x0_80_0_0_3308705d91d81d30da77b0659f2491e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրն Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականն է ներկայացվելու, որին ներկա է գտնվելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը: «Իշխանությունը պարտավոր է Ազգային ժողովին ներկայացնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, և այդ գործընթացը կմեկնարկի հունիսի 8-ից՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Ըստ մեր տեղեկությունների՝ առաջին զեկուցողը լինելու է Փաշինյանը, որը հունիսի 8-ի առավոտյան խորհրդարանում կներկայացնի կառավարության կատարած աշխատանքը և բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները։ Դրանից հետո կառավարության անդամները հերթով կներկայացնեն իրենց ղեկավարած գերատեսչությունների հաշվետվությունները»,- գրում է թերթը: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նախատեսվում է բյուջեի կատարողականի քննարկումները շարունակել մինչև հունիսի 15-ը։ Դրանից հետո հաշվետվությունը կընդգրկվի Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում։Հիշեցնենք, որ արդեն վաղը Ազգային ժողովի խորհուրդը պետք է որոշում կայացնի մայիսի 26-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցերի հերթականության վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951028_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6a5ba3a15da55d2edd40e7e70661af2f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), նիկոլ փաշինյան, բյուջե
աժ (ազգային ժողով), նիկոլ փաշինյան, բյուջե
Բաժանորդագրվել
Սպասվող նիստի ժամանակ առաջին զեկուցողը լինելու է հենց Նիկոլ Փաշինյանը:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրն Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականն է ներկայացվելու, որին ներկա է գտնվելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Իշխանությունը պարտավոր է Ազգային ժողովին ներկայացնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, և այդ գործընթացը կմեկնարկի հունիսի 8-ից՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Ըստ մեր տեղեկությունների՝ առաջին զեկուցողը լինելու է Փաշինյանը, որը հունիսի 8-ի առավոտյան խորհրդարանում կներկայացնի կառավարության կատարած աշխատանքը և բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները։ Դրանից հետո կառավարության անդամները հերթով կներկայացնեն իրենց ղեկավարած գերատեսչությունների հաշվետվությունները»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նախատեսվում է բյուջեի կատարողականի քննարկումները շարունակել մինչև հունիսի 15-ը։ Դրանից հետո հաշվետվությունը կընդգրկվի Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում։
Հիշեցնենք, որ արդեն վաղը Ազգային ժողովի խորհուրդը պետք է որոշում կայացնի մայիսի 26-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցերի հերթականության վերաբերյալ։