Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է Լա Լիգայի չեմպիոնական մրցավազքում ակումբի հնարավորությունները։
«Սա ամենադժվար մրցաշարն է, քանի որ այն ամենաերկարն է։ Մինչև մրցաշրջանի վերջը ոչինչ չի որոշվի։
Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, ինչպես նախորդ մրցաշրջանում, միավորներ հավաքելու և ոչ մի խաղ չպարտվելու համար, քանի որ յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք դա անել», – ասել է Լամին Յամալը։
Կատալոնական ակումբը ներկայումս գլխավորում է լիգայի աղյուսակը՝ 22 խաղից 55 միավորով։ «Ռեալ Մադրիդը» երկրորդն է՝ 54 միավորով։