https://arm.sputniknews.ru/20260524/pvostanjjany-andranik-tevanjani-nkatmamb-gvortsvoghutjunnery-qaghaqakan-brnatshnshum-e-hamarum-102560060.html
Փոստանջյանը Թևանյանի նկատմամբ գործողությունները քաղաքական բռնաճնշում է համարում
Փոստանջյանը Թևանյանի նկատմամբ գործողությունները քաղաքական բռնաճնշում է համարում
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ իրավապահների և գործադիր իշխանության գործողությունները սինխրոնացված են, ինչը վկայում է ընդդիմադիրներին չեզոքացնելու միտումնավոր արշավի մասին։ 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T16:37+0400
2026-05-24T16:37+0400
2026-05-24T21:38+0400
նիկոլ փաշինյան
զարուհի փոստանջյան
անդրանիկ թևանյան
արման ծառուկյան
կալանք
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/549/37/5493737_0:0:1600:901_1920x0_80_0_0_2088c9c2471d4b97617d004a77cc0390.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առանցքային դեմքերից Անդրանիկ Թևանյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր պաշտպանյալի նկատմամբ իրավապահների գործողությունները տոտալ բռնաճնշում և արդարադատության քաղաքականացում է որակում։ Փոստանջյանը սոցիալական ցանցերով տարածած հայտարարության մեջ մանրամասնում է, որ գործադիր իշխանության ղեկավարի նախընտրական ելույթներն ու իրավապահների քայլերը սինխրոնացված են, ինչը , ըստ նրա, վկայում է քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու միտումնավոր արշավի մասին։ Փոստանջյանի խոսքով՝ հենց վարչապետը հանրահավաքում ակնարկում է ընդդիմադիրների հնարավոր հանցավորության մասին, Քննչական կոմիտեն անմիջապես արձագանքում է համապատասխան հաղորդագրությամբ։ Փաստաբանը հակադարձել է Քննչական կոմիտեի այն պնդմանը, թե իր պաշտպանյալը 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ նիստի տեղեկություններ է հանձնել օտարերկրյա հատուկ ծառայություններին։ Նա շեշտել է, որ Անդրանիկ Թևանյանը դեռևս 2023 թվականի սեպտեմբերից է հրաժարվել պատգամավորական մանդատից, ուստի ֆիզիկապես չէր կարող ներկա լինել այդ լսումներին կամ գաղտնի նյութերի թույլտվություն ունենալ։«Նույնքան անհեթեթ է «լրտեսության» համար իբր վճարված 622,000 ԱՄՆ դոլարի մասին պնդումը, որը ներկայացված է առանց որևէ հիմնավոր ֆինանսական հետագծի և կրում է զուտ էմոցիոնալ, քարոզչական մանիպուլյացիայի բնույթ»,– շարունակել է Փոստանջյանը։Փաստաբանը կարծիքով` ընդդիմադիրների բնակարաններում իրականացվող զանգվածային ու խուզարկությունները հետապնդում են բացառապես հանրության շրջանում վախի ու բարոյահոգեբանական ճնշման մթնոլորտ տարածելու նպատակ։ Հայտարարության մեջ առանձնակի տեղ է հատկացված քաղաքական հետապնդումների տեղափոխմանը տնտեսական հարթություն։ Փոստանջյանը հիշեցրել է, որ վարչապետի հրապարակային սպառնալիքները՝ պետականացումից անմիջապես հետո «Արարատցեմենտ» գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին։ ոստանջյանը Փաշինյանի այս հայտարարությունները քաղաքական շանտաժի գործիք է համարում։ Իրավիճակի ոչ էթիկական բնույթն, ըստ նրա, ընդգծվում է նաև ընդդիմադիրների երեխաների հասցեին հնչող սպառնալիքներով։ Փաստաբանը եզրափակել է, որ ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ իրավական ընթացակարգերի այսօրինակ զոհաբերումը վկայում է ոչ թե իշխանության ուժի, այլ սեփական քաղաքական վախճանը գիտակցելու և համակարգային վախի մասին։ Այդուհանդերձ, ըստ նրա, հանրային բուռն արձագանքը փաստում է, որ նմանատիպ «իրավական շոուներն» այլևս անկարող են կանխել հասարակական դժգոհության աճը։Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին դատարանի որոշմամաբ 2 ամսով կալանավորվել է։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/549/37/5493737_54:0:1439:1039_1920x0_80_0_0_25da7420fe3f814a6f4b008eb7121f0d.jpg.webp
նիկոլ փաշինյան, զարուհի փոստանջյան, անդրանիկ թևանյան, արման ծառուկյան, կալանք, քարոզարշավ
նիկոլ փաշինյան, զարուհի փոստանջյան, անդրանիկ թևանյան, արման ծառուկյան, կալանք, քարոզարշավ
Փաստաբանի խոսքով՝ իրավապահների և գործադիր իշխանության գործողությունները սինխրոնացված են, ինչը վկայում է ընդդիմադիրներին չեզոքացնելու միտումնավոր արշավի մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առանցքային դեմքերից Անդրանիկ Թևանյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր պաշտպանյալի նկատմամբ իրավապահների գործողությունները տոտալ բռնաճնշում և արդարադատության քաղաքականացում է որակում։
«Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը, քանի որ քննչական մարմինները, չեզոք իրավական տերմինաբանություն կիրառելու փոխարեն, հանդես են գալիս արդեն իսկ կանխակալ, հաստատական պնդումներով՝ անձանց պիտակավորելով որպես «լրտեսներ» կամ «դավաճաններ»։ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի (մասնավորապես՝ Allenet de Ribemont v. France գործով) և ՀՀ Սահմանադրության տեսանկյունից սա հանրային կարծիքը նախապես ձևավորելու և անձի հեղինակությունը միտումնավոր վարկաբեկելու արատավոր պրակտիկա է»,– գրել է նա։
Փաստաբանը հակադարձել է Քննչական կոմիտեի այն պնդմանը, թե իր պաշտպանյալը 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ նիստի տեղեկություններ է հանձնել օտարերկրյա հատուկ ծառայություններին։ Նա շեշտել է, որ Անդրանիկ Թևանյանը դեռևս 2023 թվականի սեպտեմբերից է հրաժարվել պատգամավորական մանդատից, ուստի ֆիզիկապես չէր կարող ներկա լինել այդ լսումներին կամ գաղտնի նյութերի թույլտվություն ունենալ։
«Նույնքան անհեթեթ է «լրտեսության» համար իբր վճարված 622,000 ԱՄՆ դոլարի մասին պնդումը, որը ներկայացված է առանց որևէ հիմնավոր ֆինանսական հետագծի և կրում է զուտ էմոցիոնալ, քարոզչական մանիպուլյացիայի բնույթ»,– շարունակել է Փոստանջյանը։
Փաստաբանը կարծիքով` ընդդիմադիրների բնակարաններում իրականացվող զանգվածային ու խուզարկությունները հետապնդում են բացառապես հանրության շրջանում վախի ու բարոյահոգեբանական ճնշման մթնոլորտ տարածելու նպատակ։
ոստանջյանը Փաշինյանի այս հայտարարությունները քաղաքական շանտաժի գործիք է համարում։ Իրավիճակի ոչ էթիկական բնույթն, ըստ նրա, ընդգծվում է նաև ընդդիմադիրների երեխաների հասցեին հնչող սպառնալիքներով։
Փաստաբանը եզրափակել է, որ ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ իրավական ընթացակարգերի այսօրինակ զոհաբերումը վկայում է ոչ թե իշխանության ուժի, այլ սեփական քաղաքական վախճանը գիտակցելու և համակարգային վախի մասին։ Այդուհանդերձ, ըստ նրա, հանրային բուռն արձագանքը փաստում է, որ նմանատիպ «իրավական շոուներն» այլևս անկարող են կանխել հասարակական դժգոհության աճը։
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։